Փաշինյանը Տիգրան Սարգսյանին շնորհակալություն է հայտնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում գործունեության համար
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (ԵՏԲԽ) հավանություն է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում Միխայիլ Մյանսիկովիչի թեկնածությանը: Այս մասին դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵՏԲԽ նիստի արդյունքները ամփոփելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին եւ այդ պաշտոնում նրան կփոխարինի Մյասնիկովիչը:
Փաշինյանը հավելեց, որ հաստատվել է նաեւ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը:
Փաշինյանը շնորհավորեց Մյասնիկովիչին, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում գործունեության համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: