Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մի շարք օրենքներ է ստորագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նա, մասնավորապես, ստորագրել է «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: