Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու երկրի առաջին նախագահի որդուն սպանելու փորձի առնչությամբ
Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են հինգ մարդու երկրի առաջին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդու՝ Ցոնթեի միտումնավոր սպանության փորձի եւ հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս հետաքննությանը հաջողվել է պարզել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ին Թբիլիսիի Գալսկի փողոցում՝ Ցոթնե Գամսախուրդիայի շենքի հարեւանությամբ, ծեծկռտուքի վերաճած լեզվակռվի պատճառով միտումնավոր սպանության մեղադրանքով մեղադրյալը սուր առառկայի կիրառմամբ մի քանի հարված է հասցրել եւ փախուստի դիմել դեպքի վայրից»,-ասել է Բորցվաձեն:
Գամսախուրդիան վիրավորվել է հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Գալսկի փողոցում՝ իր տան հարեւանությամբ: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի, որովայնի եւ գլխի մասում կտրած-ծակած վերքեր: Բժիշկները երկու վիրահատություն են արել: Ի սկզբանե դադարեցվել է նրա ներքին արյունահոսությունը, այնուհետեւ կատարվել է գանգի տրեպանացիա, իսկ երկրորդ վիրահատությունը տեւել է շուրջ յոթ ժամ: Բժիշկներն ասում են, որ ներկայումս նրա վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք չեն բացառում, որ կլինի երրորդ վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը:
Ցոթնեն Զվիադա Գամսախուրդիայի երկրորդ որդին է: Նա ունի եղբայրներ՝ ավագ Կոնստանտինն ու կրտսեր Գեորգի Գամսախուրդիան:
2009 թվականին ոստիկանները ձերբակալել էին Ցոթնե Գամսախուրդիային իր հարեւան Դավիթ Բաջելիձեին հրազենային վնասվածք հասցնելու մեղադրանքով: 2010 թվականին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել ինը տարի ու վեց ամիս ժամկետով ազատազրկման: 2011 թվականին՝ բանտարկության ընթացքում, Գամսախուրդիան մեղադրվել էր բանտի աշխատակցին կաշառելու համար եւ դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համաներման միջոցով ազատել էր Գամսախուրդիային Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդի խնդրանքով, իսկ արդեն 2017 թվականին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը արդարացրել էր առաջին նախագահի որդուն բանտի աշխատակցին կաշառք տալու գործով: