Ժամանակը դուրս է մղելու քաղաքական հանցագործներին եւ կեղծ ընդդիմախոսներին. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանի թիրախներն են՝ լինել մրցակցային քաղաքական միավոր, առաջարկել այլընտրանքներ, ապահովել հակակշիռների, փոխզսպումների համակարգը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Բայց սրան խանգարում է Սերժ Սարգսյանի ժառանգությունը, որի փոփոխությամբ էլ հունվարից սկսած մենք բարձրաձայն պայքարում ենք եւ ասում՝ այս համակարգը պետք է փոխվի: Էմոցիոնալ մակարդակում ժողովրդավարությունը չի կարող երկարել, այն պետք է ամրապգերլ ինստիտուտներով:
Մարուքյանի խոսքով, խավարամիտ եւ հետադիմական գաղափարական հոսանքները պետք է փոխարինվեն առաջադիմական, լուսավորչական գաղափարներով, քանի որ Հայաստանը արժեքային տեսանկյունից եվրոպական մոդելի պետություն է: «Անցումային այս տարերքի ժամանակներն անցնելու են, յուրաքանչյուրը հայտնվելու է իր համապատասխան տեղում: Ժամանակը դուրս է մղելու քաղաքական հանցագործներին եւ կեղծ ընդդիմախոսներին, իսկ մենք որպես իրական ընդդիմություն, հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծեց նա