Հարբած տղամարդը սպանել է իր նորածին որդուն՝ լաց լինելու պատճառով
Չելյաբինսկի շրջանում հարբած տղամարդը սպանել է իր մեկ ամսական որդուն: Այս մասին հայտնում է infosmi.net-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հայտարարությանը:
Նշվում է, որ 29-ամյա հայրը մի քանի անգամ հարվածել է երեխային, ինչից հետո մեծ բարձրությունից նետել է հատակին: Երեխան մահացել է ստացած վնասվածքներից: Նախնական տվյալներով՝ տղամարդուն բարկացրել է երեխայի լացը:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այժմ նա ձերբակալված է, որոշվում է կալանքի հարցը: