Տիգրան Գյոկչյանը հեռացել է «Արագած»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Երևանի «Արագած» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Տիգրան Գյոկչյանը, հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին փաստեց անձամբ մասնագետը: Հեռանալու պատճառը Գյոկչյանը մատնանշեց այն, որ այլևս հաճույք չէր ստանում կատարած աշխատանքից: Բազմամյա փորձ ունեցող մասնագետը կշարունակի մնալ հայկական բասկետբոլում, սակայն միտված կլինի բասկետբոլային ակադեմիայի հիմնմանը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության մի քանի թիմեր` այդ թվում և «Արագած»-ը ֆինանսական լուրջ խնդիրներն ունեն, քանի որ հիմնական հովանավորները Լիբանանից են: