Հունվարին շաքարը կարող է թանկանալ․ Գեղամ Գեւորգյան
Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծված շաքարի ինքնարժեքը, որովհետեւ Ռուսաստանն այսօր ցածր գնով շաքար է իրացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
«Շաքարի ոլորտում ունենք բացասական բալանսի դիտարկում՝ շաքարի գների դինամիկայի 2017 թվականի հունվարից սկսած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի գինը 391 դրամի նվազել է 223 դրամ, ունենք նաեւ 209 դրամով շաքար, որն այնքան էլ ուրախալի փաստ չէ, որովհետեւ միջին կշռված ինքնարժեքը շատ ավելի բարձր է Հայաստանում, քան փաստացի վաճառվում է: Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների: Հունվարին շաքարի գինը կարող է բարձրանալ, որովհետեւ այս գնի իջեցումը բնական չի համարվում, ուղղակի ՌԴ-ում առկա մեծ պաշարները էժանգներով մտնում են Հայաստան։ Որակի հետ կապված խնդիր չկա»,-նշեց նա։