ՀՖՖ-ն փոքր խաղադաշտեր բացեց Տավուշի 5 բնակավայրերում (ֆոտո)
Տավուշի մարզի հինգ բնակավայրերում դեկտեմբերի 27-ին բացվեցին փոքր խաղադաշտեր։ Այդ առիթով մարզ են այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանը:
Փոքր խաղադաշտեր են կառուցվել Իջեւանում, Հաղարծինում, Գանձաքարում, Գետահովիտում եւ Ազատամուտում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ ղեկավարությունը նաև գնդակներ և մարզագույք նվիրեց երեխաներին: