ԱՄՆ-ը կարող է անհամամասնական հարված հասցնել Իրանին՝ այդ մասին չտեղեկացնելով Կոնգրեսին. Թրամփ
ԱՄՆ-ը կարող է անհամամասնական հարված հասցնել Իրանին՝ չտեղեկացնելով Կոնգրեսին։ Այս մասին այսօր Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այդ հրապարակումները սոցցանցերում կծառայեն որպես ծանուցում Միացյալ Նահանգների Կոնգրեսին այն մասին, որ եթե Իրանը հարված հասցնի որեւէ ամերիկացու կամ օբյեկտի, Միացյալ Նահանգները ի պատասխան արագ եւ լիովին եւ, գուցե, անհամամասնական կհարվածի։ Նման իրավաբանական ծանուցում չի պահանջվում, բայց եւ այնպես տրվում է»,- նշել է նա։