Ռոբերտ Լեւանդովսկու երազանքն ու լրացուցիչ մոտիվացիայի աղբյուրը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատմել է իր նպատակների մասին նոր տարում։
«Վիրահատությունս լավ է անցել, ոչ մի խնդիր չի եղել։ Հիմա կմարզվեմ անհատական ծրագրով։ Եթե ամեն ինչ ընթանա ծրագրով, ապա պատրաստ կլինեմ այս տարվա առաջին խաղին Գերմանիայի առաջնությունում։
Երազանքս է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը եւ Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2020-ում հաջողության հասնելը։
Ցանկանում եմ, որ ընտանիքս եւ ես լինենք առողջ։ Մենք սպասում ենք երկրորդ երեխայի ծնվելուն։ Դա ինձ տալիս է լրացուցիչ մոտիվացիա»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։
Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 17-ին։ 18-րդ տուրում «Բավարիան» հունվարի 19-ին Բեռլինում կհյուրընկալվի «Հերտային»։