«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Սամուել Ումտիտիին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտիին, հաղորդում է Metro-ն։
Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են 26-ամյա խաղացողի ծառայություններով։ Ումտիտին հայտարարել էր, որ կցանկանար կարիերան ավարտել կատալոնական ակումբում, սակայն քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով պատրաստ է դիտարկել առաջարկներ այլ ակումբներից։
Իսանիայի ընթացիկ առաջնությունում Ումտիտին վնասվածքների պատճառով, նաեւ պաշտպաններ Ժերար Պիկեի եւ Կլեման Լանգլեի հետ մրցակցությունում տանուլ տալու հետեւանքով մասնակցել է 4 հանդիպման։
Ումտիտիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Ակումբը պատրաստ է նրան վաճառել մոտ 20 միլիոն եվրոյով։