Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլեւ համայն մարդկության համար ծանր կորուստ է. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր գրառում կատարեցի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի բացված սգո մատյանում:
Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլեւ համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել եւ անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ճիրաններից փրկելով ոչ միայն Մերձավոր Արեւելքի մահմեդականներին, այլեւ քրիստոնյաներին եւ մյուս դավանանքների, շատ ազգությունների ներկայացուցիչների, գեներալ Սոլեյմանիի մահը մեծ կորուստ է, նրա վաստակն՝ անուրանալի, ինչի կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին։
Պատիվ ունեմ»։