Արսեն Թորոսյանը 8 օրով մեկնում է արձակուրդ. Նրան կփոխարինի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 8 օրով արձակուրդ է գնում:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի հուվարի 20-27-ը ներառյալ:
2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը»: