Իրանի ԱԳՆ-ը թեժ գիծ է բացել Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար
Իրանի ԱԳՆ-ը բացել է թեժ գիծ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի հարազատներին օգնելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նա տեղեկացրել է, որ թեժ գիծը ստեղծվել է զոհվածների ընտանիքներին օգնելու համար քաղաքական միջոցառումների շրջանակում:
«Դեսպանատներին նաեւ հորդորել են ցուցաբերել աջակցություն զոհերի ընտանիքներին եւ ընկերներին»,-իր միկրոբլոգում գրել է Զարիֆը: