Մալթան նոր վարչապետ ունի
Մալթայի Լեյբորիստական կուսակցությունը Ռոբերտ Աբելին ընտրել է երկրի նոր վարչապետի պաշտոնում: Աբելին կփոխարինի քաղաքական ճգնաժամի ֆոնին պաշտոնաթող եղած Ջոզեֆ Մուսկատին, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրին:
Նախնական տվյալներով՝ 13 բնակավայրերում անցկացված քվեարկությանը 16 200 մարդ է մասնակցել Լեյբորիստական կուսակցության 17 500 անդամներից:
Հիշեցնենք, որ մալթացի լրագրողի սպանության շուրջ սկանդալը վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հրաժարականին էր հանգեցրել: Մուսկատը կիրակնօրյա հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել էր, որ հրաժարական կտա: Նա նշել էր, որ կխնդրի իշխող Լեյբորիստական կուսակցությանը հունվարի 12-ից սկսել նոր վարչապետ ընտրելու գործընթացը:
Հեռուստաուղերձից առաջ Մալթայի մայրաքաղաք Վալետայում վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր էին: