«Կենցաղային խոսակցություն է». Արարատ Միրզոյանը՝ Վանեցյան-Փաշինյան ընտանիքների հեռակա բանավեճի մասին
«Կենցաղային խոսակցություն է». այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջեւ հեռակա բանավեճին:
Նա նաեւ հավելեց, որ Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական հակառակորդ չի համարում:
Նշենք, որ վերջին օրերին հեռակա «փոհրաձգություն» է սկսվել Արթուր Վանեցյանի եւ Մարիամ Փաշինյանի միջեւ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հայկական ժամանակ»-ում հոդված հրապարակվեց, որը Արթուր Վանեցյանին մեղադրում է Փաշինյանների ընտանիքի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու նախաձեռնության մեջ:
- Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի.Վանեցյանն արձագանքել է
- Երբ ասում եք՝ տղամարդկային արժանապատվությունը թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ․ Մարիամ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանին