Շվեյցարական թերթը կարծում է, որ Հայաստանի 2019-ի տնտեսական աճը կլինի 8 տոկոս. Փաշինյան
Շվեյցարական թերթը կարծում է, որ Հայաստանի 2019 թվականի տնտեսական աճը կլինի 8 տոկոս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին մեջբերելով շվեյցարական Berner Zeitung թերթը:
«Սպասենք պաշտոնական վիճակագրությանը: 2019-ի տնտեսական աճի վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարի 20-ին»,-հավելել է վարչապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր ամփոփիչ ասուլիսում կանխատեսել էր, որ 2019-ին կգրանցվի 7,5 տոկոս տնտեսական աճ: