Ուկրաինան խնդրել է Իրանին իրեն փոխանցել Թեհրանի մոտ խփված ինքնաթիռի «սեւ արկղերը»
Ուկրաինան Իրանին խնդրել է ուկրաինական իրավապահներին հանձնել Boeing 737-ի «սեւ արկղերը», տեղեկացնում է 112.ua-ն՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության գրասենյակին։
«Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը եւ անվտանգության ծառայությունը դիմել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին իրավական օգնության հարցով՝ կապված ուկրաինացի իրավապահներին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի ինքնագրերը հանձնելու հետ, որը կատարում էր Թեհրան-Կիեւ PS752 չվերթը եւ խփվեց իրանցի զինվորականների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինան ցանկանում է ապահովել ինքնաթիռի ինքնագրերի պատշաճ վերծանումը, նշում է գործակալությունը։