Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշումը կայացնելու համար
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։
«Այդ գրությունը ստանալուն պես արձագանքել ենք, եւ միջնորդել ենք դատարանին՝ արտահերթ նիստ նշանակելու համար։ Տվյալ պարագայում հաշվի առնելով, որ հարցը առնչվում էր այս վիճակում, համապատասխանո՞ւմ է արդյոք առողջական վիճակը ՔԿՀ-ում պահվելու հետ, հարց է առաջանում նաեւ խափանման միջոցի հետ կապված»։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Նշենք, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստը է կայանում։ Դատախազությունը միջնորդել է, որ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նիստ անցկացվի։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն։ Այն է, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: