Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գները զգալիորեն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,23 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով աճել են 0,69 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,44 դոլարի: