Սուլշերի պաշտոնանկությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարժենա 6 միլիոն եվրո
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ստիպված կլինի փոխհատուցում վճարել թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, եթե պաշտոնանկ անի նրան:
Todomercado-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին պաշտոնանկ անելու դեպքում 6 միլիոն եվրո կվճարի 46-ամյա մասնագետին:
Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ Սուլշերի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: