Ապրիլի 6-ը հայտարարվել է Սպորտի միջազգային օր
Միավորված ազգերի կազմակերպության վեհաժողովն ապրիլի 6-ը հայտարարել է Սպորտի միջազգային օր՝ ընդգծելով սպորտի որպես համախմբման, ներշնչման և հաղթանակների խորհրդանիշ: Սպորտի միջոցով վերանում են կրոնական, էթնիկական և տնտեսական խոչընդոտները, սպորտը միավորում է երկրներին և ազգերին, սպորտը խաղաղության և համերաշխության գաղափարների տարածողն է: Ես՝ որպես սպորտաշխարհի ներկայացուցիչ մեծ հպարտությամբ միանում եմ օրվա առիթով հնչած բոլոր շնորհավորանքներին և մաղթում բոլորին սիրել սպորտը, լինել առողջ ու երջանիկ: