ԱՄՆ-ում նախկին քաղաքապետին ազատազրկման են դատապարտել առանձնապես խոշոր չափերով շորթման համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Միլտոն քաղաքի նախկին քաղաքապետ Գայ Թոմփսոնին 51 ամսվա ազատազրկման են դատապարտել United Way ոչ կոմերցիոն կազմակերպության հիմնադրամներից ավելի քան 650 000 դոլարի չափով շորթման համար , հաղորդում է Fox News-ը:
Նվշում է, որ 1994-2014 թվականների ընթացքում Թոմփսոնը խարդախ սխեմայի միջոցով գողացել է 652 000 դոլար:
Գողացված գումարով 66-ամյա Թոմփսոնը գնել է BMW ավտոմեքենա եւ բնակելի համալիր լողափին:
Նա մեղավոր է ճանաչվել խարդախության 20 դեպքերում եւ հարկերից խուսափման 3 դեպքերում: