Պատրիս Էվրա․ Ժամանակն է, որ Պոգբան հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Պատրիս Էվրան կարծիք է հայտնել մանչեսթերյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Երբ Պոգբան խաղում է, մարդիկ նրան են մեղադրում անհաջողությունների համար։ Երբ նա չի խաղում, մարդիկ դարձյալ մեղադրում են նրան։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Պոգբան հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հնարավոր է՝ նա արդեն ակումբին հայտնել է հեռանալու ցանկության մասին, բայց չեմ կարծում, որ ղեկավարությունը նրան թույլ կտա հիմա դա անել»,- Էվրայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Պոգբան այժմ վերականգնվում է ոտնաթաթի վիրահատությունից հետո։ Այս մրցաշրջանում նա բաց է թողել ավելի քան երեք ամիս։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։