Մբապեն «կերակրել» է Նեյմարին (ֆոտո)
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթել է «Լորյանին»։ Միակ գոլը 80-րդ րոպեին խփել է իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։
Փարիզյան թիմի առաջատարներ, հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու Նեյմարը մնացել են պահեստայինների նստարանին։ Խաղի ընթացքում Մբապեն ձեռքով «կերակրել» է Նեյմարին։