Հունաստանը կին նախագահ ունի
Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին: Այդ մասին վկայում է նրա օգտին տրված ձայների հաշվարկը հղում անելով ՏԱՍՍ-ին:
Մինչեւ վերջին ժամանակներս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի նախագահն էր: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն է դարձել բարձրագույն պետական պաշտոնում:
63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Վարչապետի խոսքով՝ «Սակելարոպուլուն բացառիկ իրավաբան է միջազգային գործերի գծով« դատական աշխատող՝ Գերագույն դատարանում փայլուն կարիերայով, որը դարձել է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ նրա կառավարության միաձայն որոշմամբ»: 1975 թվականի Սահմանադրության համաձայն՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն է: Պետության ղեկավարը նախագահն է, որը կատարում Է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին: