Զիդանը՝ Բեյլի վնասվածքի լրջության մասին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Ունիոնիստասի» դեմ խաղում թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ստացած վնասվածքի մասին:
«Բեյլը պարզապես ցավ է զգացել: Կարծում եմ՝ ոչ մի լուրջ բան չկա: Այնուամենայնիվ, նա բուժզննում կանցնի, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հստակ տեղեկություն իմանալ»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Ունիոնիստասի» նկատմամբ 3:1 հաշվով: Գարեթ Բեյլը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակն ու 53-րդ րոպեին փոխարինվեց: