Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ:
Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Էնոսիս Պարալիմ»-ին արտագնա խաղում մրցեց «Նեա Սալամիս»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանուց Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիս Պարալիմ-ի կազմում դարձավ գոլի հեղինակ:
Այս տուրից հետո «Էնոսիս Պարալիմ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին` 11-րդ տեղում է: