Չիլիի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հյուսիսում հեղեղումների պատճառով
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երեքշաբթի հեղեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրի հյուսիսում գտնվող Ատակամայի շրջանի հինգ համայնքներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Գուցե, անձևեւները շարունակվեն, ուստի մենք ցանկանում ենք հատուկ միջոցներ ձեռնարկել։ Այս կապակցությամբ ես հայտարարում եմ աղետի ռեժիմ այդ համայնքներում, որպեսզի հնարավորություն ունենանք այնտեղ ուղարկել տուժածներին օգնության բոլոր ռեսուրսները»,- ասել է նա 24 Oras հեռուստաալիքի եթերում։
Հորդառատ անձրեւները, որոնք հանգեցրել են այն բանին, որ գետերը դուրս են եկել հուներից եւ սողանքներ են առաջացել, սկսվել են հունվարի կեսին։ «Ցավոք, զոհվել է մեկ մարդ։ Եվ դեռեւս կան մարդիկ, ովքեր անհայտ կորած են»,- ասել է Պինյերան։
Տարերքը վնասել կամ ոչնչացրել է մոտ 100 տուն։ Որոշ բնակավայրերում տարհանումներ են կատարվել։