Պակո Ալկասերը կարիերան կշարունակի «Վիլյառեալում»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի «Վիլյառեալում», հաղորդում է AS-ը։
Գերմանական եւ իսպանական ակումբները հասել են համաձայնության։ «Վիլյառեալը» 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար կվճարի 23 միլիոն եվրո։
Ալկասերի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ «Տոտենհեմն» ու «Վալենսիան»։ Ալկասերը «Վալենսիայի» սան է, այդ թիմում խաղացել է 2010-2016-ին, այնուհետեւ տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բորուսիայում» հանդես է գալիս 2018-ից, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ալկասերը մասնակցել է 11 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։