Նավթի համաշխարհային գներն աճում են
Ուրբաթ` փետրվարի 7-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 51,04 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարումներով, աճել են 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,10 դոլարի: