Ադրբեջանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Ադրբեջանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ից:
125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար ավելի քան 1.3 հազար թեկնածու է պայքարում:
Երկրում ընտրապայքարին են միացել գործող 19 կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ մասնակցության որևէ պարտադիր շեմ սահմանված չէ, հետևաբար ընտրությունները բոլոր դեպքերում կայացած կհայտարարվեն։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ քվեարկության ընթացքին կհետևի ավելի քան 850 միջազգային դիտորդ։ Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը կազմում է ավելի քան 65,000:
Ընտրատեղամասերը կաշխատեն մինչև 19.00-ը: Արտերկրում քվեարկել, ըստ օրենքի, չի նախատեսվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է հրապարակել ընտրության նախնական արդյունքները քվեարկության օրվան հաջորդող գիշերը: