Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ «Արսենալ». The Sun
Հայաստանի աղգային ընտրանու և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է վերադառնալ «Արսենալ»,այս մասին հայտնում է The Sun-ը:
Հայ ֆուտբոլիստի վերադարձը տեղի կունենա, եթե զինագործները չնվազեցնեն նրա համար պահանջվող հրաժարագինը: «Ռոման» չի պատրաստվում 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել «Արսենալի» պահանջած 20 մլն ֆունտ ստերլինգը (23 մլն եվրո):
Իտալական ակումբը սեպտեմբերի Մխիթարյանին վարձակալել է անգլիական ակումբից, իսկ վարձակալման պայմանագիր ավարտվում է ամռանը: Զինագործները, որոնց հետ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, ցանկանում են Մխիթարյանի տրանսֆերը վաճառել ամռանը: