Նավթի համաշխարհային գներն աճում են
Չորեքշաբթի` փետրվարի 12-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների աճով:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50,60 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարումներով, աճել են 1,74 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 54,95 դոլարի: