ԱՄՆ-ն Airbus օդանավերի համար ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանում
ԱՄՆ-ն մարտի 18-ից Եվրոպայից արտահանվող Airbus օդանավերի մաքսատուրքերը բարձրացրել է մինչեւ 15 տոկոս, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի իշխանությունների հայտարարությունը:
Անցյալ տարվա հոկտեմբերից, երբ Վաշինգտոնը մաքսատուրքեր մտցրեց 7,5 մլրդ դոլարի եվրոպական ներմուծման համար, Airbus օդանավերի տուրքը կազմում էր 10 տոկոս:
ԱՄՆ Առետրի ներկայացուցչությունը մաքսատուրքերի բարձրացման մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ «որ եկել է Եվրամիության հետ առեւտրային համաձայնագրի մասին շատ լուրջ խոսելու ժամանակը»:
Եվրոպական այլ արտադրանքների, ներառյալ գինու, պանրի, սուրճի եւ ձիթապտղի տուրքերը կազմել են 25 տոկոս:
ԱՄՆ թորած ոգելից ըմպելիքների խորհուրդը իշխանություններին կոչ է արել հանել ԵՄ-ում ամերիկյան վիսկիի 25-տոկոսանոց մաքսատուրքը, ինչպես նաեւ եվրոպական 5 երկրներից ներմուծվող լիկյորի 25-տոկոսանոց մաքսատուրքը՝ նշելով ԱՄՆ տնտեսության եւ աշխատատեղերի վրա բնացասական ազդեցության մտավախության մասին:
ԱՄՆ նախագահը, սակայն, մաքսատուրքերը համարում է բանակցությունների գործիք: