Կանանց Հայաստանի հավաքականը Երեւանում կխաղա Լիտվայի հավաքականի հետ
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը երկու ընկերական հանդիպում կանցկացնի կանանց Լիտվայի ազգային հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ընկերական հանդիպումները տեղի կունենան «Փյունիկ» ՖԱ-ի արհեստական խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին, կմեկնարկեն 12։00-ին։