Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների թիմը Աբովյան քաղաքում սկսում է ուսումնամարզական հավաքը:
Այս մասին հայտնեց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Այժմ տղամարդկանց թիմը 11 ծանրորդով հավաք է անցկացնում: Երիտասարդները 5 մարզիկով, որոնք պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, հավաքի են Երևանում` Օլիմպավանում, իսկ կանանց թիմը Ծաղկաձորում է:
Բոլոր հավաքները կավարտվեն մարտի 7-ին: Այս կերպ թիմերը նախապատրաստվում են առաջիկա մրցաշարերին, իսկ մեծահասակների ընտրանին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: