Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 478.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.06 դրամ (նվազել է 1.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.51 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (աճել է 0.02 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.22 դրամ, ոսկի՝ 24,465.11 դրամ, պլատին՝ 15,080.54 դրամ: