«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի
«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի:
Կատալոնիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում մրցել և 4:1 հաշվով հաղթել է «Պարաֆրուժել»-ին: Գոլի հեղինակ դարձան Վարդան Պողոսյանը, Նարեկ Ասլանյանը, իսկ Անդրանիկ Քոչարյանը դուբլ ձևակերպեց:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: