Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 478.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.69 դրամ (նվազել է 0.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.34 դրամ (նվազել է 5.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.50 դրամ (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 282.15 դրամ, ոսկի՝ 24,672.52 դրամ, պլատին՝ 15,456.85 դրամ: