«Արարատ-Արմենիա»-ն հաղթել է ընկերական վերջին խաղում Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեց ուսումնամարզական հավաքի վերջին խաղում:
Կիպրոսում հավաք անցկացնող «Արարատ-Արմենիա»-ն մրցեց և 2:1 հաշվով առավելության հասավ «Լիպայա»-ի նկատմամբ: Հայկական ակումբի կազմում աչքի ընկան Սանոգոն և Կովվալկոն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: