2019-ին մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է. Փաշինյան
2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում:
ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:
Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»: