Էրդողանը Մակրոնի եւ Մերկելի հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը
Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ հեռախոսային զրույց է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է «Անադոլուն»:
Թուրք նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Էրդողանը զրուցակիցներին ասել է «Իդլիբի ապաէսկալացիայի գոտում Բաշար Ասադի ռեժիմի եւ նրա կողմնակիցների հարձակումների» դադարեցման անհրաժեշտության մասին: Նա հանդես է եկել Լիբիայի խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը ուղղված համատեղ հետեւողական քաղաքականության անցկացման օգտին: