Երգչուհի Վալերիան մտադիր է կուսակցություն ստեղծել
Երգչուհի Վալերիան կստեղծի կուսակցություն, որը կկոչվի «Ուժեղ կանայք» եւ կպայքարի կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է նրա ամուսին եւ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
«Կուսակցությունը կկոչվի «Ուժեղ կանայք»»,- ասել է նա:
Կուսակցություն ստեղծելու առաջին քայլը կդառնա Վալերիայի ծրագիրը Յութուբի ալիքում: «Ծրագիրը կկոչվի՝ «Ինչո՞ւ ես»: Վալերիան շաբաթական մեկ անգամ եթերում կհանդիպի տուժած կանանց հետ: Կանանց եւ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրն այսօր սուր է մեր օրակարգում: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, փորձը, գիտելիքները, ժամանակն է օգտակար լինել սեփական երկրին եւ բոլոր կանանց համախմբել»,- պատմել է երգչուհու ամուսինը: