«Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին
Կապանի «Գանձասարը» Կատալոնիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:
«Գանձասար-Կապանը» մրցել է կատալոնական «Կան Վիդալետի» հետ ու հաղթանակ տարել 5:4 հաշվով:
Հայկական թիմի կազմից դուբլի հեղինակ են դարձել Էմիլ Եղիազարյանը և Վարդան Պողոսյանը: Աչքի է ընկել նաև Գրիգոր Աղեկյանը:
Նշենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է: