Ամերիկացին հաղթել է դատը՝ ստանալով 150 հազար դոլար «Ես Աստված եմ» գրությամբ նրան համարանիշը տրամադրելու մերժման համար
Ամերիկացի Բենի Հարթը հաղթել է դատը՝ ստանալով 150 հազար դոլար IM GOD («Ես Աստված եմ») գրությամբ նրան համարանիշը Տրանսպորտի դեպարտամենտի կողմից տրամադրելու մերժման համար: Դատարանը նաեւ պարտավորեցրել է, այնուամենայնիվ, տրամադրել այդ գրությամբ համարանիշը, հաղորդում է Motor-ը:
Պատմությունը սկիզբ է առել 2016 թվականին, երբ Հարթն իր տիկնոջ հետ Օհայո նահանգից տեղափոխվել է Կենտուկի նահանգ: Մինչ այդ տղամարդը 12 տարի շարունակ երթեւեկել է իր հայրենի նահանգում IM GOD համարանիշով, այդ իսկ պատճառով տեղափոխությունից հետո ցանկացել է պատվիրել իր համար նույն համարանիշը:
Սակայն տեղի Տրանսպորտի դեպարտամենտում տղամարդը ստացել է մերժում: ԱՄՆ օրենքներով՝ վարորդը կարող է ինքնուրույն ընտրել ցանկացած գրառմամբ համարանիշ, սակայն այն չպետք է լինի վուլգար կամ անպարկեշտ: Կառույցում համարել են, որ IM GOD արտահայտությունը հենց այդպես է բնութագրվում:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ Հարթը համաձայն չէր այդ որոշման հետ. 80-ամյա աթեիստը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ապացուցել, որ նա Աստված չէ, եւ այդ պատճառով նրան նաեւ արգելվել է երթեւեկել այդպիսի համարանիշով: Նա վարձել է փաստաբաններ եւ դատական հայց ներկայացրել ընդդեմ Դեպարտամենտի: Ամբողջ գործընթացը տեւել է 4 տարի եւ արդյունքում ամփոփվել վարորդի հաղթանակով:
Այժմ Դեպարտամենտը պարտավոր է վճարել նրան փոխահուցում 150 հազար դոլարի չափով: Սակայն այդ ամբողջ գումարը կուղղվի փաստաբանների ծախսերը մարելուն: Մինչդեռ Հարթի համար դա գլխավորը չէ, քանի որ նա ի վերջո հասել է իր նպատակին: