Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դժվար է հիշել` երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել. Արա Գալոյան

Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Այս մասին ասվում է Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հոդվածում:

«Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եւ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:

ՏԷՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եւ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 7.76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար հնարավոր է որ վերանայման պայման առաջադրվի:

Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:

Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:

Իսկ երրորդ ոլորտը Մշակող արդյունաբերությունՆ է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:

Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը Տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:

Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը Մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն պաշտոնապես ընդունելի մոլեխաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:

Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀԱՆ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում: Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլԷներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել: Կրճատում արձանագրած վերջին ոլորտը Կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ: Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է»,- գրված է հոդվածում:

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике