Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով
Առնվազն յոթ մարդ է զոհվել կիրակի Թուրքիայի արեւելքում՝ Իրանի հետ սահմանին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանում երկրաշարժի հետեւանքով մեր յոթ քաղաքացիները զոհվել են Վանում: Զոհվածների շրջանում չորս երեխա եւ երեք չափահաս կա»,-ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում:
Սոյլուի խոսքով՝ եւս հինգ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել կիրակի Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության տակ, էպիկենտրոնը՝ Թեվրիզ քաղաքի արեւմուտքում՝ 141 կմ հեռավորության վրա (քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 1.5 մլն մարդ):