«Ռոմա» - «Լեչե»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» տանը կմրցի «Լեչեի» հետ։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին։ «Ռոմայի» հաղթանակի գործակիցը 1․30 է։
«Լեչեի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 5․60։
«Ռոմա» - «Լեչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։ Խաղին հայտավորված է նաեւ «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Իտալիայի առաջնության առաջին շրջանում «Ռոման» «Լեչեի» խաղադաշտում հաղթել է 1։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո հաղթական գոլը խփել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
24 խաղից հետո «Ռոման» 39 միավորով 5-րդն է, «Լեչեն» ունի 25 միավոր եւ 16-րդն է։