Նավթի համաշխարհային գները նվազում են
Երկուշաբթի` փետրվարի 24-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների նվազմամբ:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 2,40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,10 դոլար, փոխանցում է RT- ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով նվազել են 2,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեի 57,03 դոլարի: